Christina Aguilera-ն մեկնարկում է THE X TOUR-ը

1 Հուլիս , 2019

Christina Aguilera-ի աշխատանքային լռությունն արդարացված է` երգչուհին պատրաստվում էր դեպի Եվրոպա համերգային մեծ շրջագայության: THE X TOUR-ի մեկնարկը տրվում է հուլիսի 4-ին` Փարիզից: Եվրոպական 15 քաղաքում սպասվում է երաժշտական աներեւակայելի շքեղ ծրագիր: Վերջին անգամ Aguilera-ն եվրոպական հանդիսատեսի առաջ ելույթ էր ունենցել 2006 թվականին, այդ պատճառով էլ անհամբերությամբ է սպասում շրջագայությանը: Իսկ նրա ֆաների մեծ մասն ուզում է Aguilera-ին տեսնել Բրազիլիայում: Քանի որ երգչուհին հիմնականում կատարում է ֆաների ցանկությունները , գուցե այս տուրից հետո, համերգային նոր շրջագայության մասին մտածի: