Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 43 տարեկան

27 Հունիս , 2019

Այսօր կլրանար հայկական շոուբիզնեսի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկի` Վարդուհի Վարդանյանի, ծննդյան 43-ամյակը: Վարդուհու յուրաքանչյուր նոր աշխատանքը հիթ էր դառնում, քանի որ սիրում էին, հուզվում եւ ապրում էին նրա երգերով: Երգչուհին թողարկել է ընդամենը մեկ ձայնասկավառակ՝ «Խառնաշփոթը» ուր տեղ են գտել նրա կատարումներից 13-ը: Իսկ «Միայն դու», «13 SONGS», «Իմն ես» ձայնասկավառակները թողարկվել են հետմահու:Վարդուհին յուրահատուկ գույն էր հայկական երգարվեստում եւ նա այսօր ապրում է իր երգերում եւ այն լսողների սրտերում:

3 նկար

close