Նիքի Մինաժի եւ Մայլի Սայրուսի հարաբերությունները դարձյալ լարված են

25 Հունիս , 2019

Նոր երգ, որը Նիքի Մինաժի եւ Մայլի Սայրուսի տարիների պատմություն ունեցող ոխն էլ ավելի սրեց: Վերջերս Մայլին թողարկել էր Cattitudе երգը, որի《Ես սիրում եմ քեզ Նիք,, բայց լսում եմ Քարդիին» նախադասությունը Նիքիին ամենեւին դուր չէր եկել: Queen Radio-ն էլ ռեփերի համար դարձավ այն հարթակը, որի միջոցով Նիքին պատասխանեց Մայլիին: «Կեղտոտ հավերը երբեք չեն կարող խոսել թագուհու մասին: Նա երբեք չի վիրավորել ինձ: Այժմ դու քայլում ես վարդագույն կեղծծամով եւ փորձում ես ինձ նմանվել»: Հատկանշական է, որ վերջերս աստղերից շատերն են իրենց թագուհի համարում:

4 նկար

close