Անջելինա Ջոլին որպես լրագրող

25 Հունիս , 2019

Տաղանդավոր դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հրաշալի մայր ու բոլոր ժամանակների ամենագրավիչ կանանցից մեկին` Անջելինա Ջոլիին., այսուհետ պետք է անվանենք նաեւ լրագրող։ Ամեն ամիս Time ամսագրի էջերում երկրպագուները կարող են կարդալ նրա հողվածները։ Արդեն հրապարակվել է փախստականների եւ գաղթականների մասին առաջին հոդվածը՝ 《Փախստականներին օգնելը պարզապես միջազգային իրավունքի հետ չպետք է կապել, այն մեր պարտականությունն է։ Մեզ ուժեղ առաջնորդներ եւ արդյունավետ քայլեր են հարկավոր։ Պետք է հասնենք երկար սպասված խաղաղությանն ու արդարադատությանը, պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ փախստականները կարողանան տուն վերադառնալ։ Եթե կարողանանք փոխել մեր մտածելակերպն ու ընդունենք, որ մեր եւ փախստականների միջեւ տարբերությունն աննշան է, քան մենք կարծում ենք, ապա խնդիրը հեշտությամբ կլուծվի》գրել է Ջոլին իր հոդվածում, որը հիմնականում դրական արձագանքներ է ստացել:

6 նկար

close