Քեթի Փերին եւ Թեյլոր Սվիֆթը հաշտվել են

21 Հունիս , 2019

Շատ ուրախալի լուր Քեթի Փերիի եւ Թեյլոր Սվիֆթի երկրպագուների համար: Նրանք հաշտվել են: Դեռ 2013 թվականից կատարողների միջեւ վիճաբանություն էր եղել, որի հիմնական պատճառը պարուհիներն էին, որոնք Թեյլորի հետ համագործակցելու ժամանակ աշխատել էին նաեւ Փերիի հետ: Թեյլորը կատարվածը որակել էր որպես գողություն և այնքան ծանր էր տարել այդ փաստը, որ իրենց վիճաբանության մասին անգամ թողարկել էր Bad Blood երգը: Միայն 6 տարի հետո աղջիկները կարողացան նորից լեզու գտնել միմյանց հետ, Քեթին իր Instagram- ում թխվածքաբլիթներով մի ափսեի լուսանկար հրապարակելով գրել է «Վերջապես խաղաղություն» եւ լուսանկարում նշել է Թեյլորին: Հաջորդ քայլն արդեն Թեյլորինն էր, ում վերջին տեսահոլովակում երբեմնի ընկերուհիները դարձյալ միասին են:

4 նկար

close