Ջենիֆեր Լոպեսն ասել է,թե ինչո ՞ ւ է ամուսնանում 4-րդ անգամ

21 Հունիս , 2019

Վերջին հարցազրույցներիկց մեկի ժամանակ Ջենիֆեր Լոպեսն ասել է. թե ինչո ՞ ւ է ամուսնանում 4-րդ անգամ: Այս օրերին It's My Party համաշխարհային շրջագայությամբ զբաղված փոփ դիվան մտահոգված է նաև հերթական ամուսնության նախապատրաստական աշխատանքներով: 3 անհաջող ամուսնություններից հետո Ջեյ Լոն վստահ է, որ վերջապես հանդիպել է Ալեքս Ռոդրիգես անունով իրական սիրուն « Մեծ հարսանիք եմ ուզում, այս անգամ պսակադրությունս պետք է եկեղեցիում կատարվի: Նախորդ 3 ամուսնությունների ժամանակ խուսափել եմ եկեղեցուց, առաջին ամուսնությունս տեւել է ընդամենը 9 ամիս, մյուսը` 11, իսկ Մարկ Էնթոնիի հետ համատեղ ապրել ենք 10 տարի, եւ ունենք 2 հրաշք երեխա: Առաջին 2 ամուսնությունների դեպքում շատ երիտասարդ էի եւ ցանկանում էի պարզապես միայնակ չլինել, եւ միակ լուծումը տեսնում էի ամուսնության մեջ, բայց իզուր... Ճշմարտությունը հետեւյալն է` պետք է գտնել այն մարդուն, որի կողքին կդառնաս ամբողջական». ասել է երգչուհին: Իսկ թե ե՞րբ եւ որտե՞ղ կլինի Ալեքս Ռոդրիգեսի եւ Ջեյ Լոյի պսակադրությունը երգչուհին դեռ չի բարձրաձայնում:

9 նկար

close