Մրայա Քերիին փոխարեն Մարի Կյուրին

20 Հունիս , 2019

Մի պահ եկեք պատկերացնենք երգչուհի Մրայա Քերիին եւ կրկնակի նոբելյան մրցանակակիր քիմիկոս Մարի Կյուրիին։ Այս 2 կանանց շփոթելը գրեթե անհնար է , բայց արի ու տես որ առաջին հայացքից է միայն այդպես թվում. Գրող Harriet Alida Lye-ն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է , որ իր զարմուհին` Շեւոնը, որը երգչուհու մեծ երկրպագուն է, սեփական ծննդյան օրը որոշել է Մրայայի պատկերով տոնական տորթ ունենալ, բայց երեւում է հրուշակագործները նրան լավ չեն հասկացել եւ Քերիի փոխարեն Կյուրիի նկարն է հայտնվել տորթի վրա։ Դեպքը համացանցում ուշադրության է արժանացել, արձագանքել է նաեւ Մրայան՝ «Այն ճիշտ կլիներ եթե ես հասկանայի մաթեմաթիկան։ Ծնունդդ շնորհավոր Շեւոն »։ Շեւոնի հիասթափությունը մի քանի րոպե տեւել, քանի որ արդյունքում աղջիկն անասելի մեծ ծննդյան շնորհավորանքներ է ստացել:

7 նկար

close