Իտալիայում պիցցայի նոր տեսակն անվանել են Էմիլի Ռատակովսկիի պատվին

18 Հունիս , 2019

Հայտնի, սիրված ու գեղեցիկ լինել էլ ունի իր առավելությունները՝ հատկապես այն դեպքում, երբ դու Էմիլի Ռատակովսկին ես։ Անցած շաբաթ Նյու Յորքում Էմիլին շքեղ պայմաններում նշեց ծննդյան տոնը, հիմա էլ ամուսնու եւ ընկերների հետ Բերմունդյան կղզիներում ամառն է վայելում ։ Այս ընթացքում Միլանում նրա մտերիմ ընկերուհին Բելլ Հադիդը Versace-ի ցուցադրությունից հետո քաղաքի ռեստորաններից մեկում ընթրելիս` պարզել է, որ ռեստորանի սեփականատերերը Էմիլիի պատվին անվանված պիցցա ունեն ճաշացանկում: Բելլան իր Instagram-ի Stories բաժնում հրապարակելով մենյուի նկարը գրել է «Բացատրիր ինձ թե որտեղից հայտնվեց Էմրատա պիցցան», մոդելի արձագանքն էլ երկար սպասեցնել չի տվել` «Կարոտում եմ Իտալիան», գրել է Էմիլին: Ի դեպ էլիմին Instagram-ում գրանցված է հենց էմրատա անվամբ:

10 նկար

close