Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացել են

18 Հունիս , 2019

Հունիսի 16-ին տեղի ունեցավ 2019 թվականի ամենասպասված եւ ամենառոմանտիկ պսակադրությունը։ Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան Սուրբ Ղազար կղզում։ Հարսանեկան առաջին լուսանկարը ֆուտբոլիստը հրապարակել է սոցցանցերի իր պաշտոնական էջերում՝ տոնական օրվա երջանկությամբ կիսվելով իր հետեւորդների հետ՝«Ամունացիր ինձ հետ եւ հավետ մնա կողքիս» նկարին կից գրել է Հենրիխը։ Նորապսակների պարի ընթացքում կենդանի կատարմամբ է հանդես եկել աշխարհահռչակ երգիչ Ալ Բանոն: Պսակադրությունը բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր , այդ թվում անեւ Daily Mail-ի, որը հարսանյաց ֆոտոշարքից մի քանի կադր հրապարակելով բնութագրել է «Լողացող քաղաքում թեւածող իրական սեր» մակագրությամբ

12 նկար

close