Նոր գույն հայկական երգարվեստում` Allianplace

17 Հունիս , 2019

Նոր գույն հայկական երգարվեստում` փոփ , փոփ ռոք եւ Ինդի ռոք ոճերով հանդես եկող Allianplace խումբը հանրության դատին է հանձնել իր առաջին տեսահոլովակը` «What's Going On» : Allianplace միջազգային երաժշտական խումբը ստեղծվել է 2018 թվականի ամռանը և հասցրել է մասնակցել տարբեր փառատոնների: Այն հիմնականում հանդես է գալիս անգլերեն հեղինակային երգերով: Նոյեմբեր ամսին խումբը հանդիսատեսի դատին կհանձնի իր երկրորդ տեսահոլովակը հույս ունենալով, որ հայ հանդիսատեսը կգնահատի իր բազմաչարչար աշխատանքը, սակայն մինչ նոյեմբեր դեռ շատ ժամանակ կա, մինչ այդ «What's Going On» երգի տեսահոլովակն ամբողջությամբ դիտեք տարբեր երաժշտական հարթակներում և 21TV-ի եթերում:

3 նկար

close