Իրավաբան Քարդաշյանի ձեռքբերումները

14 Հունիս , 2019

Որքան էլ չարախոսները նախանձեն Քիմ Քարդաշյանին ու թերահավատորեն վերաբերվեն նրա իրավաբանական կրթություն ստանալու հանգամանքին` փաստ է, որ նա լրջորեն է մոտենում իր առաջ դրված յուրաքանչյուր խնդրի ու պատվով է հաղթահարում այն: Այսուհետ Քիմին պետք է ասենք ոչ միայն ինսթագրամի թագուհի, այլ իրավաբան Քարդաշյան: Նրա աշխատանքի արդյունքում ազատություն է շնորհվել թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված Ալիս Մերի Ջոնասին: Քիմը պարբերաբար այցելում է Սպիտակ տուն, ոչ միայն բանտարկյալների իրավունքների պաշտպանության, այլև բանտային բարեփոխումներ իրականացնելու մտահոգություններով: Վերջերս աստղը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական նստավայրում հայտարերելով, որ բանտաից դուրս եկող մարդկանց պատրաստվում է օգնել աշխատանք գտնելու եւ նոր կյանք սկսելու համար: «Բոլորը ցանկանում են անվտանգ հասարակության մեջ ապրել եւ որքան մեծ լինի յուրաքանչյուրիս աջակցությունն, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին ու կկառուցենք մեր երազած երկիրը», - ասել է Քիմը:

3 նկար

close