Meghan Markle-ն Vogue-ի սեպտեմբերյան համարի խմբագիր

13 Հունիս , 2019

Meghan Markle-ն արքայազն Հարիի հետ ամուսնությունից հետո դարձել է նորաձեւության կուռք: Vogue ամսագրի բրիտանական տարբերակի խմբագրակազմը, որոշել է Սասեքսի դքսուհին հրավիրել դառնալու սեպտեմբերյան համարի խմբագիրը: Դքսուհին կհամագործակցի գլխավոր խմբագիր Edward Enninful-ի հետ: «Meghanն ամսագրի էջերում նորաձեւության մասին իր կարծիքը կհայտնի և կներկայացնի ժամանակակից աշխարհի ընթացքի վրա նշանակալի ազդեցություն թողած կանանց». ասել է Enninful-ը: Ի դեպ ամսագրի առաջիկա համարի նկարահանումներն անցկացվելու են արքայական ընտանիքինպատկանող Frogmore Cottage-ում: Հետաքրքիր է թագուհին ինչ կարծիք ունի այս ամենի մասին:

3 նկար

close