Instagram -յան օգտատերերը հանգիստ չեն տալիս Dua Lipa-ին.

12 Հունիս , 2019

Instagram -յան օգտատերերը հանգիստ չեն տալիս Dua Lipa-ին. Նրան մեղադրում են շուրթերն արհեստականորեն մեծացնելու փաստը քողարկելու եւ մանկության նկարները Ֆոթոշոփ անելու մեջ։ Ամենը սկսվեց նրանից, որ Dua -ն հաճախակի էր հրապարակում իր մանկության լուսանկարները, որտեղ երեւում էին նրա մեծ շուրթերը, դե իսկ հետաքրքրասերների բանակը, երգչուհուն ստախոս համարելով , գրոհ սկսեց նրա դեմ։ Մինչդեռ Dua -ն մի քանի անգամ բարձրաձայնել է, որ իր գեղեցիկ ու ընդգծված շուրթերը բնական են։ Ինչեւէ , այս ամենին դիմակայելն անգամ նյարդացնող է աստղերի համար եւ նա հրապարակելով այս լուսանկարները գրել է《Բոլոր նրանց համար որոնք վստահ են, թե ես դիմել եմ ֆոտոշոփի օգնությանը, որ իմ մանկության լուսանկարներում շուրթերս բնականից մեծ երեւան: Հավատս չի գալիս, որ ստիպված եմ պաշտպանվել: Դուք խոցեցիք ինձ...》: Երեւում է գրառումն այնքան էլ չի ծառայել իր նպատակին, քանի որ շատերը մեկնաբանություններում շարունակում են մեղադրել Lipa-ին:

6 նկար

close