Leonardo DiCaprio -ին եւ Camila Morrone-ին նկատել են Կալիֆորնիայում

12 Հունիս , 2019

Հոլլիվուդյան սրտակեր Leonardo DiCaprio -ն եւ Camila Morrone-ն որքան էլ փորձում են իրենց հարաբերությունները հանրությունից գաղտնի պահել, միեւնույնն է չի ստացվում։ Անձնական էջերում ոչ մի համատեղ լուսանկար, հարցազրույցների ընթացքում անձնականի մասին հարցերին հպանցիկ պատասխաններ եւ այսպես շուրջ մեկ տարի։ Նրանց հանդիպումների մասին միայն պապարացիական լուսանկարներ ունենք։Վերջերս սիրահարները Կալիֆորնիայի ռեստորաններից մեկում ընթրելու էին գնացել, Լեոյին հաճախ կարելի է տեսնել նման քողարկող հագուստով, բայց պապարացիներից խուսափել նրանց այդպես էլ չի հաջողվել։ Խոսակցություններ են պտտվում, որ DiCaprio -ն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին։ Երկրպագուները հուսով են, որ վերջապես նա էլ խորանի առաջ հավերժ սեր կխոստանա եւ կլքի Հոլլիվուդի ցանկալի փեսացուների շարքը։

12 նկար

close