Selena Gomez-ը մասնակցել է Big Slick Celebrity Weekend բարեգործական ակցիային

11 Հունիս , 2019

Big Slick Celebrity Weekend բարեգործական ակցիայի շրջանակներում 26-ամյա Selena Gomez-ը դերասան-կոլոգաներ՝ Paul Rudd -ի, Ariel Winter -ի եւ այլոց հետ Քենզաս Սիթիի մանկական հիվանդանոցում երեխաների օրը իսկական տոնի են վերածել ։ Նրանք ամեն հնարավոր եղանակով փորձել են բարձրացնել երեխաների տրամադրությունը՝ տարբեր խաղեր խաղացել, կատակել եւ զանազան հետաքրքիր պատմություններ պատմել։ Big Slick Celebrity Weekendը 2010 թվականից հայտնի ու հոգատար մարդկանց ներառում է այս ծրագրի մեջ։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են նաեւ բեյսբոլի խաղերի, որի ընթացքում հավաքված գումարը ուղղվում է երեխաների բուժմանը։Այս տարի նույնպես բացառություն չէր Selena -ն խաղաց աստղերի խմբում։ Նա իր մաշկի վրա է զգացել թե ինչ է նշանակում երկարատեւ բուժումը՝ 2013 թվականին բշժիշկները երգչուհուն կարմիր գայլախտ էին ախտորոշել , որի պատճառով 2017 թվականին նա ստիպված երիկամի փոխպատվաստման վիրահատության ենթարկվեց, իսկ դոնորն իր մտերիմ ընկերուհին էր՝ Francia Raisa -ը

13 նկար

close