Justin Bieber-ը մենամարտի է հրավիրել Tom Cruise-ին

11 Հունիս , 2019

Justin Bieber-ը տեղում հանգիստ նստել չի սիրում՝ մենամարտի հրավիրելով դերասան Tom Cruise-ին։ Իր այս տարօրինակ ցանկության մասին Ջասը հայնտել է Twitter-ում։ « Tom եթե դու չընդունես այս մարտահրավերը կնշանակի որ վախենում ես ու երբեք չես ազատվի դրանից», — գրել է Justin-ը եւ UFC-ի նախագահ Dana White-ին առաջարկել է վարել մարտը։ Եթե ինչ որ տեղ, ինչ որ ինտրիգ կա Conor MacGregor-ն այն անտեսել ու դրա կողքով անտարբեր անցնել չի կարող, կրակին յուղ ավելացնելն էլ իր կողմից՝ « Tom եթե դու իրոք տղամարդ ես, ապա կընդունես մարտահրավերը, իսկ McGregor Sports and Entertainment-ը այդ ամենը կկազմակերպի։ Արդյոք համարձակությունդ թույլ կտա կռվել այնպես ինչպես քո ֆիլմերում». գրել է MacGregorը։ Իսկ Tom-ը դեռ որեւէ կերպ չի պատասխանել նրանց, երեւում է անգամ լուրջ չի ընդունել տղաների գրառումը։

2 նկար

close