Jennifer Lopez-ի դուստրը երգել է մայրիկի հետ

10 Հունիս , 2019

Jennifer Lopez-ը մեկ անգամ չէ, որ ինսթագրամում հրապարակել է 11-ամյա դստեր՝ Էմմայի, կատարումներով վիդեոհոլովակներ։ Երգչուհու Instagram-յան հետեւորդներից շատերը նկատել են, որ աղջիկը տաղանդավոր է եւ ձայնային հաջող տվյալներ ունի։ It's My Party շրջագայության ԼոսԱնջելեսյան համերգի ժամանակ աստղային մայրիկը դստերը հնարավորություն տվեց երգել մեծ լսարանի առաջ։ 2-ով կատարեցին jlo-ի սուպեր հիթ դարձած Limitless երգը։ Համերգից հետո երգչուհին հոլովակը հրապարակել է իր Instagram-յան էջում մակագրելով՝« Հավատս չի գալիս», եւ ավելացրել մայրիկի հպարտություն հեշթեգը։

6 նկար

close