Ariana Grande-ն նորություն ունի

10 Հունիս , 2019

Երբ արտիստի մոտ ստեղծագործական դադար է , անձնականում էլ դեպի դրականը ոչ մի փոփոխություն չկա, նա սկսում է փոխել սանրվածք, որպեսզի դարձյալ դառնա ամենաքննարկվածը։ Ariana Grande-ն այլեւս այն փոքրիկ, անուշիկ աղջիկը չէ բարձ պոչիկով, նրան արդեն կարելի է տեսնել ուղիղ եւ արձակած մազերով։ Փոփոխության մասին երգչուհին առաջինն instagram-յան իր հետեւորդներին է հայտնել հետեւյալ ձեւով 《Բոլորիդ խորհուրդ եմ տալիս դիտել 《Սեւ հայելին》՝ Miley Cyrus-ի մասնակցությամբ, նրան այնքան եմ սիրում որքան իմ արձակած մազերը》։ Miley-ն էլ պատաախանել է 《Սիրում եմ քեզ, դու իմ երբևէ հանդիպած ամենաբարի հրեշտակն ես》։ Ի դեպ 《Սև հայելի》 սերիալի նոր եթերաշրջանը շուտով կարող եք դիտել 21TV-ի եթերում: Երկրպագուները հաճախ էին քննարկում, թե ինչու է Ariana-ն միշտ նույն սանրվսծքով ներկայանում: Շատերը դա կապում էին այն փաստի հետ, որ այսպես երգչուհին ավելի հասուն տեսք ունի: Իսկ Ariana-ն մի քանի անգամ ասել էր, որ նման սանրվածք ունենալն այնքան էլ հեշտ գործ չէ, հաճախ է գլխացաեր ունենում, քանի որ մազերը հավաքելիս ձգվում է մաշկն ու մազարմատները: Իսկ այս նոր սանրվածքով իրեն ավելի ազատ է զգում:

4 նկար

close