Կայացավ CFDA նորաձեւության ամենամյա մրցանակաբաշխությունը

5 Հունիս , 2019

Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում կայացավ CFDA նորաձեւության ամենամյա մրցանակաբաշխությունը, որին այլ կերպ նորաձեւության «Օսկար» են կոչում։ Նորաձեւության կուռք տիտղոսին, ինչպես և կանխատեսել էինք, արժանացավ Ջենիֆեր Լոպեսը, որը ներկայացել էր պայծառ նարնջագույն զգեստով։ Զգեստի մասին Ջեյ Լոն ինսթագրամում գրել է, որ նարնջագույնը նոր սեւն է։ Եվ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպչներին CFDA-ի նորաձևության կուռք տիտղոսին արժանանալու համար: Տղամարդկանց հագուստի լավագույն դիզայներ մրցանակին արժանացավ Ռիկ Օվենսը, իսկ կանանց հագուստի լավագույն դիզայներ ճանաչվեց Brandon Maxwell- ը: Օլսեն քույրերն արժանացան աքսեսուարների լավագույն դիզայներներ անվանակարգին։ CFDA-ի կարմիր գորգին էլ իրենց լուքերով առանձնացան Բելլա եւ Ջիջի Հադիդները, Էմիլի Ռատակովսկին, Սիառան եւ Էշլի Գրեմը։

7 նկար

close