Ջասթին Բիբերը 500$ է տվել մի անտուն մուրացկանի

29 Մայիս , 2019

Վերջին շրջանում Ջասթին Բիբերի անվան շուրջ խոսակցությունները գրեթե մարել են. միակ եւ գլխավոր թեման էդ Շիրանի հետ համատեղ l dont care երգն էր, որը մեկ շաբաթվա ընթացքում Յութուբում հավաքեց 65 միլիոն դիտում։ Բայց երեւում է Ջասն այնքան էլ չի սիրում, երբ իր մասին խոսելիս միայն երգին են անդրադառնում, երգիչը երբեմն-երբեմն փոքր, բայց աչքի ընկնող քայլեր է անում, որոնք իր ֆաներին թվում են մեծ գործեր։ Վերջերս զբոսանքի ժամանակ Ջասը մոտեցել է մի անտուն մուրացկանիեւ 500$ տվել ու լուռ հեռացել: Այս ամենը հանրայնացրել են այստեղ,այնտեղ եւ ամենուր հայտնվող պապարացիները։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ջասթինն օգնում է մարդկանց, երգիչը պարբերաբար սննդամթերք է գնում եւ փոխանցում կարիքավորներին։ Երեւում է դեռահաս անկարգ Ջասից էլ ոչինչ չի մնացել ու հասուն Ջասթինը մարդկային փայլուն որակներ է ձեռք բերել։

4 նկար

close