Պոտապն ու Նաստյան ամուսնացել են

24 Մայիս , 2019

13 տարվա դուետն արդեն ընտանիք է։ Մայիսի 23-ին Պոտապն ու Նաստյան ամուսնացան։ Մինչ Կիեւում հարսանյաց արարողության սկսվելը ,զույգը որոշել էր ուրախացնել իրենց ֆաներին՝ հրապարակելով Константа երգի տեսահոլովակը, որտեղ գլխավոր դերում հարսնացու Նաստյան է։ Ապա հարսանեկան ռոմանտիկ տրամադրությամբ ողողեցին ողջ համացանցը։ 《Շատերը հարցնում են թե ինչո՞ւ էինք այսքան երկար ժամանակ ամեն ինչ գաղտնի պահում, այս երգի մաջ կան բոլոր հարցերի պատասխանները։ Սա ամենաանկեղծ երգն է որը ես երբեւէ գրել եմ... այն խոստովանություն է իմ աղջկան՝ Նաստյային, որին ես սիրում եմ եւ որի հետ ամուսնանում եմ》 ասել է Պոտապը։ Նաստյանն էլ է անկեցծացել ինսթագրամում. գրելով《Մենք ուրախ ենք ձեզ հետ կիսվել մեր երջանկությամբ ու շնորհակալ ենք այն մեզ հետ կիսելու համար》։

2 նկար

close