Քանյե Ուեսթը նկարվել է երկրպագուի հետ

23 Մայիս , 2019

Քննարկումների կիզակետում դարձյալ Քանյե Ուեսթն է։Նա մշտապես կարողանում է այնպես անել, որ խոսեն ու շատ դեպքերում էլ զարմանան իր արարքներից։ Շատերին է հայտնի, որ ռեփերն այնքան էլ սիրալիր չէ անծանոթների հանդեպ եւ գրեթե չի նկարվում երկրպագուների հետ։ Բայց ի զարմանս բոլորի, ֆաներից մեկին վերջերս հաջողվել է նկարվել ժպտացող Քանյեի հետ։ Գրող Ջեյմի Վարոնն այս թեմայով իր ինսթագրամյան էջում գրել է . 《Ամուսինս գնացել էր սուրճ գնելու եւ հանդիպելով Քանյեին հարցրել է կարող ենք նկարվել եւ նա չի հրաժարվել , նույնիսկ թեթև ժպտացել է》։ Համացանցում օգտատերերից շատերը կարծում են, որ Քանյեին այս առումով դեպի դրականը փոխել է նորածին որդին:

3 նկար

close