Ուիլ Սմիթն ուշադրության կենտրոնում

23 Մայիս , 2019

Վերջին օրերին Ուիլ Սմիթն ամենքննարկված ու պահանջված դերասաններից մեկն է։ Նախ «Ալադդին» ֆիլմի Հոլլիվուդյան պրեմիերային զարդարեց կարմիր գորգն ընտանիքի հետ։Որից հետո նրան սկսեցին «տարվա հայրիկ» անվանել ու հիանալ նրա նորաձեւ կոստյումով։ Ուիլի կերպարները միշտ են հաջողված ու օրիգինալ։ Վերջերս էլ նա The Ellen DeGeneres Show-ի հյուրն էր, որտեղ ներկայացել էր ամբողջովին վարդագույն հագուստով և այդ համադրությունը նրան շատ էր սազում։ Հաղորդումից իմացանք, որ դերասանը հետեւում է ոչ միայն նորաձեւությանը այլեւ մասնակցում է նորաձև չելենջի։ Ուիլի կատարմամբ Դրեյքի Կիկի տեսահոլովակից տարածված չելենջը կամրջի եւ կտուրի վրա դրա վառ ապացույց։ Իրոք որ նա բացահայտել է երիտասարդ ու միշտ խենթ լինելու գաղտնիքը:

6 նկար

close