Սպասվում է Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամմային համերգային շրջագայությունը

22 Մայիս , 2019

Սպասվում է Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամմային համերգային շրջագայությունը։ Երգչուհու ժառանգները 14 մլն դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել «Primary Wave» ընկերության հետ, համաձայն որի, առաջիկա տարիներին Ուիթնիի երկրպագուները կվայելեն համերգային աներեւակայելի ծրագիր, բացի այդ նախատեսվում է թողարկել նոր ալբոմ, որտեղ կլինեն երգչուհու կողմից այդպես էլ չհրապարակված երգերը: Հայտնի է, որ շրջագայությունից ստացված հասույթի կեսը եւ ալբոմի երգերի հեղինակային իրավունքները պատկանում են «Primary Wave» ընկերությանը։ Շրջագայության ընթացքում ելույթ կունենա այն երաժշտական խումբը, որը միշտ հանդես է եկել Հյուսթոնի հետ։ Առաջին անգամ նրա ժառանգները խոսել են այս ծրագրի մասին դեռ 2015 թվականին, սակայն վիրտուալ Ուիթնիի համերգը հետաձգվեց մինչեւ 2016 թվական եւ չեղարկվեց։ Հուսանք` այս անգամ վերջաբանն այլ կլինի։

4 նկար

close