Պապարացին Արիանա Գրանդեի դեմ դատական գործ է հարուցել

16 Մայիս , 2019

Չնայած այն բանին, որ առանց որեւէ թույլատվության պապարացիները ողջ օրը հետեւում են հայտնիներին, նաեւ առանց հարցնելու եւ նախազգուշացնելու կարող են դատական գործ հարուցել նրանց դեմ։ Հենց այսպիսի դեպք վերջերս պատահել է Արիանա Գրանդեի հետ:Լուսանկարիչ Ռոբերտ Բարբերան գործ է հարուցել երգչուհու դեմ, այն բանի համար ,որ երգչուհին պապարացիի լուսանկարներն առանց զգուշացնելու տեղադրել է իր ինսթագրամյան էջ:Նկարը 3 միլիոն լայքի է արժանացել։ Լուսանկարչի խոսքերով Արիանան իր սեփական նկարն օգտագործելու իրավունք չի ունեցել, նա անգամ դրա համար չի վճարել: Հեղինակային իրավունքի ոտնահարման համար միանգամից հարստանալ ցանկացող պապարացին 25 հազար դոլար է պահանջում։

4 նկար

close