Ռենե Զելվեգերը ձայնագրել է իր առաջին սոլո ալբոմը

16 Մայիս , 2019

Աշնանը մեծ էկրան կբարձրանա ամերիկյան լեգենդար երգչուհի Ջուդի Գարլենդի մասին պատմող 《Ջուդի》 ֆիլմը: Երգչուհու կերպարը կմարմնավորի դերասանուհի Ռենե Զելվեգերը։ Երեւում է Ռենեն այնքան է հավանել նոր դերը, որ սկսել է իր ուժերը փորձել երգարվեստում եւ արդեն ձայնագրել է առաջին սոլո ալբոմը, որտեղ հիմնականում Գարլենդի երգերի քավր տարբերակներն են։ 《Ես Ռենեյին զգուշացրել եմ, որ չեմ սպասում Ջուդիի կրկննօրինակմանը ։Ուզում էի, որ իրեն բնորոշ ձեւով կատարի երգերը։Եվ արդյունքն էլ ֆանտաստիկ ստացվեց》.ասել է ֆիլմի ռեժիսոր Ռուպերտ Գուլդը։ Ալբոմը կթողարկվի սեպտեմբերի 27-ին, որից մեկ շաբաթ հետո էլ 《Ջուդի》 ֆիլմի պրեմիերան է սպասվում։

3 նկար

close