Miley Cyrus-ը նոր երգ կթողարկի

15 Մայիս , 2019

Miley Cyrus-ը կամ չի աշխատում՝ ամբողջ ժամանակը նվիրելով ամուսնուն, կամ էլ միանգամից մի քանի երաժշտական նորությունով է հանդես գալիս։ Մի քիչ խենթ, մի քիչ էլ տարօրինակ բայց տաղանդավոր Miley-ը նոր երգ կթողարկի մայիսի 30-ին։Այս մասին երգչուհին հայտնել է իր ինսթագրամյան իր էջի միջոցով՝ այս լուսանկարները հրապարակելով գրել է «Նա գալիս է»։ Cyrus-ն ակնարկել է նաեւ մեկ այլ երգի՝ «Bad Karma»-ի մասին, որը ներառված կլինի այս տարի թողարկվող ալբոմում։ Ինչպես ասում են՝ նոր աշխատանքները շատ չեն լինում, տեսնենք երաշժտական դադարից հետո ինչպես են մուսաները է ոգեշնչել Cyrus-ին:

1 նկար

close