Jennifer Lopez-ը պատրաստվում է 《It’s My Party》համաշխարհային շրջագայությանը

14 Մայիս , 2019

Jennifer Lopez-ը մեկնարկում է իր 4-րդ համաշխարհային շրջագայությունը՝ 《It’s My Party》, որի շրջանակներում համերգներով հանդես կգա 25 քաղաքում: Շրջագայությունը կմեկնարկի հունիսի 7-ին Լոս Անջելեսից, իսկ ավարտը նախատեսված է օգոստոսի 4-ին Մոսկվայում՝ հենց այստեղ էլ կնշի ծննդյան 50-ամյակը։ Փոփ դիվան խոստովանել է, որ իրեն ոչ թե 50 այլ 26 տարեկան է զգում։ 《Գեղեցիկ տարիք է, ուզում եմ այն շքեղ ու անմոռանալի դարձնել։ Այդ պատճառով էլ տոււրի շրջանակներում կլինեմ Ամերիկայում, Կանադայում, Իսրաելում եւ Ռուսաստանում》։ Այս շրջագայությանը երգչուհին անհամբերությամբ է սպասում, երեւում է բեմի վրա տեղի է ունենլու աներեւակայելին։

2 նկար

close