Բրիթնի Սփիրսը պայքարում է ազատության համար

13 Մայիս , 2019

Բրիթնի Սփիրսի անվան շուրջ ծավալված կրքերը չեն մարում, ավելին, գնալով նոր թափ են առնում։ Փոփի նախկին արքայադուստրը հիմա էլ դատական նիստերի դահլիճում է, որտեղ քննվում է բռնի կերպով երգչուհուն հոգեբուժարանում պահելու գործը: Երգչուհուն ուղեկցել է մայրը՝ Լին Սփիրսը, որը վերջին շրջանում ակտիվ պայքարում էր ճշմարտության բացահայտման համար ։ Թեպետ լսումները փակ դռներից այն կողմ տեղի ունեցան, սակայն արեւմտյան լրատվամիջոցներին հաջողվեց պարզել, որ ազատության համար պայքարող Բրիթնիի հայցը մերժվել է։ Դատական նիստից հետո պապարացիները նրան նկատել են լոսանջելեսյան փողոցներում ոտաբոբիկ զբոսնելիս։ Տեղեկություններ կան, որ դատարանն անկախ փորձաքննություն է նշանակել եւ հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 18-ին: Հիշեցնեմ, որ 2008 թվականից երգչուհու խնամակալը եւ պատասխանատուն հայրն է՝ Ջեյմս Սփիրսը, եւ առաց նրա թույլատվության Բրիթնին չի կարող ոչ ամուսնանալ եւ ոչ էլ անգամ երեխա ունենալ։

7 նկար

close