Հիլարի Դաֆֆը եւ երաժիշտ Մեթյու Քոմը պատրաստվում են ամուսնանալ

10 Մայիս , 2019

Հիլարի Դաֆֆը եւ երաժիշտ Մեթյու Քոմը պատրաստվում են ամուսնանալ: Անսպասելի լուրը հայտնել են սիրահարները՝սոցցանցերում հրապարակելով այս լուսանկարը: Դաֆֆը գրելէ. «Նա առաջարկեց ինձ իր կինը դառնալ»։ Մեթյուն էլ հետ չմնալով ապագա կնոջից անկեղծացել է՝ «Ես առաջարկեցի լավագույն ընկերոջս ամուսնանալ ին ձհետ»։ Լուրը շոկի մեջ է գցել ֆաներից շատ շատերին։ Ոչ ոք չէր սպասում, որ Մեթյուն նման քայլ կանի,քանի որ 2015 թվականից սկսված այս հարաբերությունները հաճախ էին ընդհատվում, իսկ պատճառըԴաֆֆի աշխատանքային հագեցած գրաֆիկն էր։ 2017 թվականի աղմկահարույց բաժանումից հետո թվում էր թե ամենը վերջացել է. անգամ նրանց նորածին դուստրը չկարողացավ միավորել ծնողներին: Բայց արի ուտես՝նրանց հաջողվեց հաթահարել ամեն ինչ: Քանի դեռ նրանց կյանքում սերն է իշխում սպասենք հարսանեկան լուսանկարներին:

5 նկար

close