Ջասթին Թիմբերլեյքին կմեծարեն արժանացնելով 《Ժամանակակից կուռք》 կոչմանը

10 Մայիս , 2019

Երգերի հեղինակների նյույորքյան փառքի սրահը փոփ մշակույթում ունեցած ներդրման համար Ջասթին Թիմբերլեյքին կմեծարի արժանացնելով 《Ժամանակակից կուռք》 կոչմանը: 50-րդ ամենամյա միջոցառումը կկայանա հունիսի 13-ին։ « Ջասթինը զարմանալի տաղանդ ունի։ Ինչպես Մայքլ Ջեկսոնը եւ Ջորջ Մայքլը, նա նույնպես փոփ մշակույթը վերածել է բարձրագույն արժեքի եւ թողարկել վերջին 15 տարիների 3-4 ամենապահանջված ալբոմները։ Նա տիրապետում է երգի հաջողության գաղտնիքներին.ասելէ SHOF- ի պրոդյուսեր Նիլ Ռոջերսը։ Իսկ SHOF- ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Լինդա Մուրանը Թիմբերլեյքին անվանել է բազմաֆունկցիոնալ եւ բազմակողմանի, զարգացած արտիստ: Հիշեցնեմ, որ Թիմբերլեյքն ամբողջ աշխարում վաճառել է ալբոմների 32 միլիոն օրինակ, արժանացել է 10 Գրեմմի եւ 8`Billboard մրցանակի: Ի դեպ, Լեդի Գագայից հետո Ջասթինը երկրորդ արտիստն է, որն արժանանում է 《Ժամանակակից կուռք》կոչմանը:

2 նկար

close