Պոտապն ու Նաստյան պատրաստվում են ամուսնանալ

8 Մայիս , 2019

Դեռ 2006 թվականից շրջանառվող լուրերն արդեն համապատասխանում են իրականությանը։ Պոտապն ու Նաստյան պատրաստվում են ամուսնանալ։ Ինչ խոսք,արտիստները չեն շտապում որեւէ հայտարարություն անել, փոխարենը նախընտրում են լուռ երջանիկ լինել։ Սթար Հիք պորտալի հավաստմամբ մայիսի 23-ին զույգի մտերիմները վերջապես բարձրաձայն կվանկարկեն համ -բույր, համ -բույր։ Հարսանիքը կանցկացվի Կիեւում, որից հետո նորապսակները հարսանեկան ճանապարհորդության կմեկնեն։

2 նկար

close