«Billboard»-ը նոր աղյուսակ կհրապարակի

8 Մայիս , 2019

Ուրախալի լուր, հատկապես, բոլոր այն կատարողների համար, որոնց երգերը բնակության վայրի պատճառով տեղ չէր գտնել «Billboard» - ի HOT-երում։ «Billboard»-ն այս տարվա վերջում կհրապարակի երաժշտական նոր ու ավելի լայնամասշտաբ աղյուսակ, որտեղ ներառված կլինեն 180-ից ավելի երկրների լավագույն սինգլները: «Այսօր երաժշտությունն այլեւս չի մնում մի երկրի սահմաններում եւ Գլոբալ Թեժ 100-ը կմիավորի երաժշտական աշխարհը` ներկայացնելով մերօրյա լավագույն հիթերը». ասել է Billboard-The Hollywood Reporter Media Group-ի նախագահ Դինա Բրաունը։ Փաստ է, որ «Billboard»-ն ամբողջ աշխարհում համարվում է երաժշտական ասպարեզում գրանցած հաջողությունների գրավական և Գլոբալ Թեժ 100- ն էլ հարթակ կդառնա նոր ու տաղանդավոր արտիստների համար, նրանց բացահայտելու եւ հանրաճանաչ դարձնելու գործում:

3 նկար

close