Մադոննան ամռանը կթողարկի 14-րդ ստուդիական «Madame X» ալբոմը

15 Ապրիլ , 2019

Մադոննան իր ֆաների համար մեծ անակնկալ է պատրաստել։ 14-րդ ստուդիական ալբոմի՝ «Madame X»-ի թրեյլերն արդեն հասանելի է։ Երգչուհու խոսքով «Madame X»-ը գաղտնի գործակալ է, ով ճանապարհորդում է երկրի շուրջ, փոխում է իր ինքնությունը , մարտնչում է ազատության համար, խավարում լույս է սփռում , նա չաչայի մարզիչ է , պրոֆեսոր, երկրի ղեկավար տնային տնտեսուհի,հանցագործ, ուսանող, դասախոսը, միանձնուհի, կաբարեի պարուհի, սուրբ , մարմնավաճառ։ Ամբողջական ալբոմը պատրաստ կլինի ամռանը, իսկ ահա առաջին սինգլը վայելու հնարավորություն կունենանք արդեն շատ շուտով։ Ինչպես ասում են coming soon...

3 նկար

close