Մեկնարկել է «Coachella 2019» երաժշտական փառատոնը

15 Ապրիլ , 2019

Ապրիլի 12-ին մեկնարկել է «Coachella 2019» երաժշտական փառատոնը։ Կարելի է ասել` այս օրերին բոլոր ճանապարհները տանում են ոչ թե Հռոմ, այլ Կալիֆորնիա՝ Կոաչելլա երաժշտական ու մշակութային փառատոնի մի մասը դառնալու համար։ Մոտ 10 օր ժամը 12։00-23։30 երաժշտասերներին համերգային պայթյուն է սպասվում՝ բաց երկնքի տակ։ Փառատոնին իրենց հիթերով ելույթ կունենան Արիանա Գրանդեն, Սոլանժը, Նինա Քրավիցը, Բիլի Էյլիշը եւ այլ կատարողներ։ Իսկ նրանց ելույթները վայելելու են եկել ոչ միայն երկրպագուները այլեւ Հոլլիվուդյան աստղերից շատերը՝ պապարացիական մի քանի լուսանկսրը վկա։ ։

7 նկար

close