«Boy With Luv» տեսահոլովակը ռեկորդ է սահմանել

15 Ապրիլ , 2019

BTS խմբի եւ Halsey-ի համատեղ «Boy With Luv» տեսահոլովակի «YouTube»-յան պրեմիերայից ընդամենը 1 օր 13 ժամ հետո դիտումների քանակը հատեց 100,000,000-ը՝ դառնալով ամենակարճ ժամանակում ամենաշատ դիտումներ ունեցող հոլովակը։ Այն առաջ անցավ BLACKPINK ի «Kill This Love» տեսահոլովակի արդյունքից, որը դիտումների նույն քանակն էր գրանցել 2 օր եւ 14 ժամում։ Համացանցում շատերի համար անիրական եւ անհասկանալի է համարվել արագ աճող թիվը, «YouTube»-յան դիտումների պատասխանատուները վստահեցրել են, որ ավտոմատացված կամ կեղծ ոչինչ չկա։ Դիտումների թիվն իրական է։ Գունեղ, պարային ու տրամադրություն բարձրացնող այս տեսահոլովակը տեղ է գտել տղաների մափ ով դը սոուլ փրսոնա «Map of the Soul: Persona» մինի ալբոմում։

3 նկար

close