Թեյլոր Սվիվթը երկրպագուին ծաղիկներ ու երկտող է ուղարկել

12 Ապրիլ , 2019

Օրեր առաջ Թեյլոր Սվիվթի երկրպագու Լինդսի Սայզմորը ավտովթարի է ենթարկվել։ Ամրագոտին չկապելու եւ անվտանգության բարձիկների չբացվելու պատճառով աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել, բժիշկները հրաշքով են փրկել նրա կյանքը։ Սակայն այս մասին չէինք իմանա, եթե Թեյլոր Սվիվթը կապ չհաստատեր աղջկա հետ եւ ծաղիկներ ու երկտող չուղարկեր Լինդսիի հիվանդասենյակ։ « Ողջույն, ես շոկի մեջ եմ թե ինչ է կատարվել քեզ հետ։ Հուսով եմ այս ծաղիկները վառ գույնով կլցնեն օրդ, շուտով կապաքինվես ու մենք մի լավ կզվարճանանք իմ համերգների ժամանակ». գրել է երգչոիհին։ Թեյլորի քայլին ի պատասխան,Լինդսին համացանցում հոլովակ է հրապարակել. «Ես պարզապես հիացած եմ, Թեյլոր անչափ շնորհակալ եմ, անսահման սիրում եմ քեզ։ Պատկերացնել անգամ չես կարող, թե ինչ մեծ նշանակություն ունի սա ինձ համար։ Անհամբեր սպասում եմ, թե երբ դուրս կգամ այստեղից ու կգամ համերգներիդ։ Դու իսկական հրեշտակ ես»։ Ի դեպ բժիշկները փաստել են որ Թեյլորի քայլից հետո աղջկա վիճակը զգալիորեն բարելավվել է։

2 նկար

close