Rita Ora-ն Կոսովո է այցելել

11 Ապրիլ , 2019

2013 թվականից փոփ աստղ Rita Ora-ն UNICEF-ի կողքին է՝ սատարելու համար անատուն ու կարիքավոր երեխաների իրավունքների պաշտպանության գործին։ Վերջերս, կազմակերպության 《Ակտիվ զրույցներ 》 նախաձեռնության շրջանակներում Կոսովո է այցելել եւ հանդիպել մոտ 400 երիտասարդների հետ։ 《Հպարտ եմ, որ ծնունդով այստեղից եմ, այստեղ անցկացրած ժամանակս ամենահիշարժանն է ինձ համար։ Եվ ես ամեն հնարավոր տարբերակով պարտավոր եմ աջակցել տեղի մշակույթի զարգացմանն ու երեխաների եւ երիտասարդների բարեկեցիկ կյանքի ապահովմանը》. ասել է Ora-ն։ Երգչուհին հանդիպման ժամանակ արված լուսանկարնից մի քանիսը հրապարակել է ինսթագրամյան իր էջում` նշելով, որ բավականին արդյունավետ ժամանակ է անցկացրել Կոսովոյում։

6 նկար

close