Ariana-ն կարտոնագրի «Ariana Grande Thank U, Next» արտահայտությունը

10 Ապրիլ , 2019

Ariana Grande -ն այս անգամ էլ որոշել է արտոնագրել «Ariana Grande Thank U, Next» արտահայտությունը, որպես նոր ապրանքանիշի անուն։ Այս մասին հայտնում է TMZ- ը:Գործն արդեն ընթացքի մեջ է եւ կոսմետիկ միջոցների նոր բրենդով երգչուհին կսկսի Business Women-ի իր կարիերան։ Անգամ, պատրաստվում է արտոնագրել «Ariana Army» ֆան ակումբի անունը։ Մեկ այլ պարբերականի՝ Ինտերմեդիայի, հավաստմամբ էլ Ariana-ն բիզնես շուկա մտնելու միտք անգամ չունի՝ ինչպես արդեն ցույց է տվել փորձը՝ նախկինում 7 անուն է արտոնագրել եւ ոչինչ չի ներկայացրել շուկային։ Այս ամենն արվում է որպեսզի մարդիկ չօգտվեն Ariana-ի հայտնիության փաստից ու իր անունը չօգտագործեն երգչուհու հետ կապ չունեցեզ բիզնեսներն առաջ տանելու համար։

2 նկար

close