Justin Bieber-ը սիրելիին բանաստեղծություն է նվիրել

10 Ապրիլ , 2019

Justin Bieber-ը բազմիցս ապացուցել է որ խենթի պես սիրում է Hailey -ին, եւ որ կնոջ սերը Ջասին իրական ռոմանտիկ է դարձրել։ Instagram -յան իր էջում երգիչը Hailey -ի փարիզյան վերջին ֆոտոշութից լուսանկար է հրապարակել եւ սիրելիին բանաստեղծություն նվիրել՝ ողջ համացանցը վարակելով իրական, անկեղծ ու մաքուր սիրով։ Այս տողերով Ջասը խոստովանում է, որ ամեն օր նորովի է սիրահարվում իր կնոջը,իրենց համատեղ կյանքը համեմատել է ֆիլմի հետ, որի գլխավոր հերոսներն իրենք են։Աստծուն շնորհակալ է, որ այս հսկայական աշխարհում հանդիպել են միմյանց։ Hailey -ն իրեն ուժ է տալիս, սատարում է, եւ Justin-ը շատ է ուզում, որ բոլորն իմանան, թե ինչ հրաշալի կին է նա: Սիրելիի կողքին նա հասկանում է, թե ինչ է իրական երջանկությունը։ Բանաստեղծությունը ոչ միայն Hailey -ին է հուզել այլել Ջասի ֆաներին, եւ կարճ ժամանակում 4 մլնից ավելի like -ի է արժանացել։

3 նկար

close