«Homecoming» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է ապրիլի 17-ին

9 Ապրիլ , 2019

Netflix հեռուստաընկերությունը Twitter-յան իր էջում հրապարակել էր դեղին քառակուսու մի լուսանկար՝ « «Homecoming», ապրիլի 17, Netflix» եւ ոչ մի մեկնաբանություն. օգտատերերը եզրակացրեցին, որ ակնարկում են Beyoncé -ի հետ նոր մեգա ծրագրի մասին։ Կարճ ժամանակ անց վարկածը հիմնավորեց Us Weekly-ն՝ հայտարարելով փոփ աստղի մասին նկարահանվող վավերագրական ֆիլմի մասին։ Ռեժիսորը Beyoncé -ն է, ֆիլմը պատմում է անցյալ տարվա Coachella փառատոնին երգչուհու մասնակցության մասին, որտեղ ներկայացրեց իր երգացանկից 26 կատարում։ Օգտատերերին այնքան է ոգեւորել ֆիլմը, որանգամ նոր անուն են որոշել՝ Beychella( Beyoncé եւ Coachella անունների միախառնում): Ապրիլի 17-ին հեռուստադիտողը կտեսնի ոչ միայն փառատոնի ամենահիշարժան կադրերն ու backstage տեսարաններն, այլեւ երգչուհու ընտանեկան ժամանցից այնպիսի կադրեր որոնք դեռ չի հաջողվել ֆիքսել ոչ մի պապարացիի։

3 նկար

close