Արքայական #globalsussexbabyshower ֆլեշմոբ

9 Ապրիլ , 2019

Ամեն տարի Բուքինգհեմյան պալատը հրապարակում է արքայական ընտանիքի անդամներին քաղաքացիների կողմից ուղարկված նվերների ցանկը: Այս տարի նվերների գերակշիռ մասը ուղղված են Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի ապագա երեխային:Նվերների թիվը հասել է 236-ի, զգալի մասը կազմում են խաղալիքներ եւ խոհանոցային պարագաներ: Զույգն ինսթագրամյան պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին նվերների համար եւ առաջարկել է միանալ #globalsussexbabyshower ֆլեշմոբին՝ նվերի փոխարեն գումարն ուղարկելով բարեգործական հիմնադրամներից մեկին , որց ցանկը նշել է հրապարակման մեջ։ 《Ձեր ուղարկած նվերների համար անչափ ծնորհակալ ենք, եթե դեռ նվեր չեք ուղարկել բայց մտածում եք այդ մասին, խնդրում ենք ընտրեք այս հիմնադրամներից մեկը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին երախտապարտ են ձեր ջերմ ցանկությունների եւ բարության համար։ Շնորհակալություն սիրո համար » գրված էր հայտարարության մեջ։

4 նկար

close