Irina Shayk-ն ասել է, թե ո՞րն է իր ամենասիրելի քաղաքը

8 Ապրիլ , 2019

Հարցազրույցներից մեկի ժամանակ Irina Shayk-ն ասել է, որ ապրում է Ամերիկայի 2 քաղաքում . ավելի հստակ՝ ընտանեկան կյանքը վայելում է Լոս Անջելեսում,իսկ աշխատում է Նյու Յորքում։ Հենց այս քաղաքն էլ համարում է համաշխարհային մշակույթի եւ նորաձեւության մայրաքաղաք; «ՆյուՅորքը քեզ միանգամից հարազատի պես է ընդունում, երբ մայրս ինձ հյուր է գալիս ասում է, որ իրեն զգում է ինչպես տանը, քանի որ մարդիկ շատ հյուրասեր են։ Երբ առաջին անգամ ոտք դրեցի այս քաղաք, մենեջերս ինձ համար տուն գտավ Ջեյմի Սթրիթ փողոցում՝ մեծ պատուհանից երեւում էր հիասքանչ այգին՝ եւ ես այդ տանը սկսեցի վայելել իմ ամեն վայրկյանը: Այժմ ապրում եմ Վեսթ Վիլլիջում». ասել է սուպերմոդելը: Եւ ավելացրել է, որ Վիքենդին սիրում է պարկել անկողնում, ֆիլմեր դիտել կամ էլ բորշչ ուտել։ Չի սիրում ակումբներ ՝ փոխարենը, նախընտրում է ռեստորան այցելել իր ռուս ընկերների հետ եւ ընթրել կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Հարցազրույցն ուրախացրել է Shayk-ի, հատկապես այն ֆաներին, ովքեր մինչ այս չգիտեին, թե որտեղ կարող են հանդիպել մոդելին եւ լուսանկարվել

3 նկար

close