Օգոստոսի 16 2017



Զառա Ղազարյան


ZOOM


Հավատում եմ, որ հնարավոր է՝ նման սեր կաաշխարհում ինչ-որ մի տեղ… 


zara ghazaryan


Իմ ծնվելուց մերոնք աջ ու ձախ ռուբլի են բաժանել` թաքուն իմանալով, որ փողը փոխվելու է դրամի: Այ հենց այդ պահից էլ ես հասկացա նորության գինը: Ծննդատանը, փողի փոխվելուց անտեղյակ բուժքույրերից ազդված՝ ընտրեցի լրագրողի մասնագիտությունը Smile

 

zara ghazaryan

 

...իմ տարերքը սև ու սպիտակ ֆիլմերն են: Մինչ օրս ինձ համար ամենածիծաղելի կատագերգությունը Չարլի Չապլինինն է: Սիրո ամենագեղեցիկ դրվագները «Կասաբլանկա» ֆիլմից են: Կարդալն իմ կենսակերպն է: Առանց մատիտով խազումազ անելու կարդալը կարդալ չի:

 

zara ghazaryan

 

Միշտ բարձրաձայնում եմ՝ աբսուրդի գրականության երկրպագու եմ ու Նիցշեի հավատարիմ follower :D ... Ու միշտ թաքցնում եմ, որ ամենից հաճախ ու պարբերաբար հատվածներ եմ կարդում (անգիր անելու աստիճան) ջեյնօսթինյան ռոմանտիկ վեպերից ու Ստենդալի «Պարմի մենաստանից»՝ հիմնականում Ֆաբրիչիոյի ու Կլեիլի երկխոսությունները... Հավատում եմ, որ հնարավոր է՝ նման սեր կա… աշխարհում ինչ-որ մի տեղ:

 

zara ghazaryan

 

Սիրում եմ կարդալ ու ֆիլմեր նայել: Չեմ սիրում, երբ օգտագործում են «անհնարին է» կամ «ինձ մոտ չի ստացվի» արտահայտությունները, իսկ ընդհանրապես պետք է՝՝  «Չհանձնվել: Գնալ մինչև վերջ: Հաղթել...»   Wink

 

zara ghazaryan

 




Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting