Հունիսի 26 2017



Ստելլա Բաբայան


ZOOM

...դեպի երազանքս տանող ճանապարհին կատարվեց անսպասելին...

Երազում հորս հայտնված ծերունին պատգամել էր չորրորդ բալիկն ունենալ: Մեկ ամիս մորս համոզելուց հետո երազն իրականության ճամփան բռնեց, և 1991-ի նոյեմբերի 28-ին ծնվեցի ես՝ ում տվեցին Ստելլա անունն ու տոհմիս ազգանունը՝ Բաբայան։ Թեև 1990-ականները հայտնի են անտանելի դժվարություններով, բայց մանկությունս անցել է ուրախ և յուրօրինակ: Չորս տարեկան էի, երբ ստեղծվեց մեր ընտանեկան համույթը, որտեղ մեներգչուհի էի:
 
Ութ տարի բեմում լինելուց հետո մեր համույթը դադարեց համերգներով հանդես գալ, և ես հայտնվեցի բեմի հանդեպ կարոտախտի ճիրաններում։ Օգնության հասավ ինքնաքննադատությունը. հասկացա, որ երգչուհի դառնալու կարողություններս ինձ մեծ բեմեր չեն հասցնի և բեմ բարձրացա որպես հաղորդավար։ Բայց դրան նախորդեցին նկարահանումները գովազդներում, տեսահոլովակներում ու ֆիլմերում։ Իսկ 19 տարեկանում դեպի երազանքս տանող ճանապարհին կատարվեց անսպասելին` սիրահարվեցի ու մի քանի ամիս անց ամուսնացա. սերն ու ընտանիքն ինձ համար ամեն ինչից վեր են։ 2012 թվականի հուլիսի 27-ին ՄԱՅՐ դարձա, և տղաս`Ալեքսը, ինձ երջանիկների երջանիկը դարձրեց: 
 
HAPPY END-ի համար ինձ մնում է միայն ասել, որ 2014-ի հունվարից աշխատում եմ Դար 21, այժմ արդեն 21 հեռուստաալիքում որպես հաղորդավարուհի, ինչպես և երազում էի:


Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting