Հունիսի 26 2017



Նունե Այլանջյան


ZOOM

ProEvent-ի նոր դեմքը՝ Նունե Այլանջյան



21tv-ի ProEvent հաղորդաշարը նոր հաղորդավար ունի՝ Նունե Այլանջյանը: Երիտասարդ հաղորդավարուհին ընդունել է 21tv.am-ի շնորհավորանքներն ու պատասխանել մեր հարցերին:

 

proevent-i-nor-demqy-nune-aylanjyan

 

-Ինչպե՞ս «հանդիպեցին» ProEvent-ն ու Նունե Այլանջյանը:

-ProEvent վարելու հրավերը եղավ 21tv-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի կողմից: Ասաց, որ ինձ է պատկերացնում այդ նախագծում, իսկ ես վստահում եմ նրան: Փորձեցի ու կարող եմ ասել՝ ստացվեց, որովհետև ես էությամբ շատ աշխույժ անձնավորություն եմ, հետևում եմ բոլոր իվենթներին ու առհասարակ տեղյակ եմ մեր քաղաքի անցուդարձին:

 

-Ի՞նչ կարծիքի ես հաղորդման ձևաչափի մասին:

-Այս ձևաչափն ինձ շատ է դուր գալիս, որովհետև պարունակում է action-reaction, այսինքն՝ ես կարող եմ ազատ շփվել տեսախցիկի հետ, դիպչել նրան, տանել իմ հետևից, ուղղորդել, առանց նախապես հյուրերին նախազգուշացնելու մոտենալ նրանց, զրուցել, տեսնել նրանց արձագանքը, սա դուրս է ստանդարտ ժամանցային հաղորդումների ձևաչափից, ինչը և ինձ գրավում է:

 

proevent-i-nor-demqy-nune-aylanjyan

 

-«Իվենթոլոգ» կոչումը պարտավորեցնող չէ՞:

-Տերմինն ի սկզբանե եղել է նախագծում, իսկ ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ կոչմանը: Կարծում եմ կարող եմ այն պատվով կրել, որովհետև տեղեկացված եմ, ու նախքան որևէ իվենթի գնալը զինվում եմ համապատասխան տեղեկություններով և տրամադրությամբ:

 

-Լրագրողի մասնագիտությունն օգնո՞ւմ է հաղորդավարի աշխատանքին:

-Լրագրող լինելն օգնում է շատ տարբեր ոլորտներում, որովհետև բառի համար «գրպան չես մտնում», հարցեր տալու համար երկար չես մտածում: Դու պատրաստված ես, մնում է միայն տեսախցիկի հետ աշխատելը:

 

proevent-i-nor-demqy-nune-aylanjyan

 

 -Ինչի՞ն ես հատկապես ուշադրություն դարձնում իվենթների ժամանակ:

-Իվենթների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել շատ բաների, բայց խոսել ու ցույց տալ գլխավորը: Բոլոր իվենթներն ունենում են բաց տեղեր, բայց վերջում կարևոր է մարդկանց տրամադրությունը: Եթե մարդիկ գոհ են, ուրեմն այն ստացված է:

 

-Կա՞ այնպիսի իվենթ /ՀՀ մասշտաբով/, որ կցանկանայիր լուսաբանել:

 -Կցանկանայի լուսաբանել մեծամասշտաբ համերգ, ինչպիսին, օրինակ, SOAD-ի համերգն էր՝ թրջված մարդկանցով ու խորհրդավոր բեքսթեյջով:

 

proevent-i-nor-demqy-nune-aylanjyan

 

-Ի՞նչ կասես իվենթների և կերպարներիդ, տրամադրությանդ մասին:

-Բնականաբար, յուրաքանչյուր իվենթ պահանջում է համապատասխան կերպար ու տրամադրություն: Ես այդ առումով համարձակ եմ, այսինքն, եթե պետք է սև շրթներկ կրել ու հագնել գիշերանոց, ես դա կանեմ:

 

-Որևէ հետաքրքիր դեպք կհիշե՞ս ProEvent-ի նկարահանումներից:  

-Իվենթների ժամանակ հետաքրքիր դեպքեր միշտ ու շատ են լինում: Օրինակ մի անգամ stand up անելիս ինձ պետք էր նայել ոչ թե տեսախցիկին, այլ անորոշ ուղղությամբ, բայց այնպես, իբր տեսախցիկին եմ նայում, ինչը շատ դժվար է: Օգնության հասավ մի լուսանկարիչ. ես նրան նայելով տեքստս ասացի ու ամեն ինչ շատ իրական ստացվեց: Ի դեպ, շնորհակալություն նրան:

 

proevent-i-nor-demqy-nune-aylanjyan

 

-Կարո՞ղ ես երեկոյի ընթացքում լիցքաթափվել և քեզ ուղղակի հյուր զգալ:

-Իվենթների ժամանակ ես միշտ ինձ լավ եմ զգում, շփվում եմ հյուրերի, ծանոթներիս հետ՝ իհարկե չմոռանալով, թե ինչու ենք հավաքվել: Նկարահանումն ավարտելուց հետո կարելի է և մի քիչ լիցքաթափվել՝ մի բաժակ մի բան խմելով:

 

-Կարո՞ղ է լինել իվենթ, որի լուսաբանումից հրաժարվես:

-Չեմ կարծում, որ կլինի այնպիսի մի իվենթ, որի նկարահանումից կհրաժարվեմ: Ես նման հարցերի շատ գործնական եմ մոտենում. կարծում եմ՝ մարդու ամբիցիաները չպետք է նրան խանգարեն իր գործն անելիս:

 

Հետաքրքրվեց՝ Անժելա Միքայելյանը 




Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting