Հոկտեմբերի 22 2017



Մերի Երեմյան


ZOOM

Ինձ համար միշտ կա արև, անգամ՝ ամենացուրտ եղանակին Smile

 

Բժիշկները ծնողներիս ասել էին, որ տղա է լինելու, բայց քանի որ ես չեմ ենթարկվում ոչ ոքի ու ոչնչի, ծնվեցի աղջիկ Smile

 

Կարծում եք՝ ես հանգիստ և փխրուն անձնավորությո՞ւն եմ: Բնական է. դուք ինձ չեք ճանաչում: Եթե հավատալ, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ անտեսանելի ուժ ունի, ապա ես հաստատ թևեր ունեմ մեջքիս, բայց ոչ նրա համար, որ հրեշտակ եմ Smile Դրանք ինձ պետք են թռչելու համար՝ հնարավորինս բարձր և հեռու:

 

Կարծում եմ՝ սյուրռեալիստ եմ: Ապրում եմ այս իրականության մեջ՝ իմ իրականության սահմաններում:

 

Էմոցիոնալ, բայց ոչ սենտիմենտալ, համառ և լավատես՝ այսպիսին եմ ես: Սիրում եմ գեղեցիկն իր բոլոր դրսևորումներում՝ երաժշտություն, ծաղիկներ, գրքեր, գույներ…

 

Գույների հանդեպ հատուկ թուլություն ունեմ, եթե մի օր դրանք վերանան, կսկսվի իսկական քաոս: Եթե ընտրեմ իմ գույնը, ապա դա կլինի մանուշակագույնը՝ երկնագույնի և կարմիրի համադրությունը. ինչպես միշտ՝ ծայրահեղություններ:

 

Ինձ համար միշտ կա արև, անգամ՝ ամենացուրտ եղանակին Smile

 

 

Անդրեի սրտի առաջին խոսքը. Մերի Երեմյան

 

Մերի Երեմյանին հեռուստադիտողը ճանաչեց Անդրեի «Սրտի առաջին խոսքը» տեսահոլովակից: 19-ամյա գեղեցկուհուն միանգամից շատերը նկատեցին…

 

 

Այժմ Մերին 21tv-ի «Star Դուետ» նախագծի հաղորդավարն է և արդեն հասցրել է սիրվել մեր հեռուստադիտողների կողմից, բայց առաջին քայլերը չի մոռանում:

 

-Ինձ զանգահարեցին ու ասացին, որ Անդրեն և ռեժիսորն ընտրել են ինձ որպես տեսահոլովակի գլխավոր հերոսուհի: Նկարահանումները հաջորդ օրն էին նշանակված, բայց ես աշխատանքի էի ու ոչ մի կերպ չէի կարող բացակայել, սակայն պարզվեց, որ Անդրեն և ռեժիսորը ուզում են, որ դա անպայման ես լինեմ, ու ինքս էլ չիմացա, թե ինչպես նրանք կարողացան լեզու գտնել ղեկավարությանս հետ: Դա նկարահանման իմ առաջին փորձն էր, պատկերացում անգամ չունեի՝ ինչ պետք է անել, բայց շնորհիվ թիմի պրոֆեսիոնալիզմի՝ ամեն ինչ հիանալի անցավ: Նկարահանումը մի ամբողջ օր տևեց, շատ էի հոգնել, բայց միևնույն ժամանակ շատ գոհ էի արդյունքից:

 

-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր 21tv-ում:

-Իրադարձությունների հաջորդականությունն ինձ բերեց 21tv, ու Գոռ Հարությունյանի հետ ամիսներ տևած պարապմունքներից հետո ինձ առաջարկեցին վարել Star Դուետ հաղորդաշարը։

 


-Ի՞նչ փոխվեց, երբ հայտնվեցիր հեռուստատեսությունում:

-Չեմ կարող ասել, որ շատ բան փոխվեց, երևի ընկերներս ու ծանոթներս, որոնց հետ չի ստացվում շատ հաճախ հանդիպել, էսպես եթերից «կարոտն առնում են» Smile

 


-Ինչպիսի՞ հարաբերություններ են քեզ կապում գործընկերներիդ հետ:

-Ինձ բնավորությամբ հանգիստ մարդ համարելը կլինի ամենամեծ սխալը, բայց աշխատում եմ, որ դա չխանգարի ինձ շրջապատող մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենալուն։

 

-Ինչո՞վ են տարբերվում հաղորդավար Մերի Երեմյանը և մարդ Մերի Երեմյանը:

-Իրականում ոչնչով, պարզապես հաղորդավար Մերի Երեմյանը իմ մի փոքր մասն է, ում կարող են ճանաչել էկրաններից այն կողմ։

 

-Որո՞նք են հեռուստահաղորդավարուհու աշխատանքի դրական և բացասական կողմերը:

-Ամենադրականը՝ զբաղվում ես քո սիրած աշխատանքով: Նոր հաղորդման նախապատրաստման, ստեղծման, նկարահանման ընթացքը, որը բերում է արդյունք, աշխատանքը սխալների ուղղությամբ՝ այս ամենը ոչ մի այլ բանի հետ չի համեմատվի: Իսկ երբ տեսնում ես արդյունքը, թեկուզ շատ փոքր, դա մոտիվացնում է անելու ավելին ու ավելին: Ինչ վերաբերում է բացասականին, ապա չեմ սիրում այդ բառը, չանդրադառնանք դրան:

 

-Ինչո՞վ կզբաղվեիր, եթե չդառնայիր հաղորդավար:

-Չէի ասի հաղորդավար դառնալու փոխարեն: Ես ունեմ շատ հետաքրքրություններ, որոնցով աշխատում եմ հագեցնել իմ առօրյան, բայց եթե հնարավորություն ունենայի ևս մի կյանք ապրելու, շաաատ կուզեի լինել նկարչուհի (նկարել շատ եմ սիրում)։ Կարծում են՝ եթե ինձ նույնիսկ մի քանի կյանք ապրելու հնարավորություն տրվեր, միևնույն է, հետաքրքրություններս չէին սպառվի…

 

-Ո՞ր հայտնի անձնավորության տեղում կուզեիր լինել:

-Երևի թե բոլորն էլ տեսել են «Կեսգիշերը Փարիզում» /Midnight in Paris/ ֆիլմը: Կուզեի լինել այդ հերոսի փոխարեն, ոչ թե ֆիլմում, այլ իրական կյանքում /չնայած ֆիլմում էլ չէի հրաժարվի /ծիծաղում է-Ա.Մ./:

 

-Ի՞նչ կփոխեիր քո արտաքինում:

-Կարծում եմ՝ արտաքինի հետ կապված առհասարակ ոչինչ պետք չէ փոխել, հարկ եղած դեպքում՝ կարելի է շտկել և կատարելագործել ունեցածը, իսկ ամենակարևորը՝ պետք է սովորես սիրել և գնահատել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

 

-Ունե՞ս սիրելի արտահայտություն:

-Կան արտահայտություններ, որոնք հաճախ եմ օգտագործում: Որոշներն ուղղակի գաղափարներ են, որոնք օգնում են ապրել և առաջ գնալ, այս պահին կուզեի մեջբերել իմ սիրելի գրքերից մեկից հետևյալ արտահայտությունը՝ «սպասել և հուսալ» ու անպայման կավելացնեի նաև «հավատալ» /հիշեցի՞ր, չէ, ընթերցող, Ալեքսանդր Դյումա - «Կոմս Մոնտե Քրիստո»-Ա.Մ./:

 

-Գի՞րք, թե՞ ֆիլմ:

-Եթե ընտրելու լինեմ, ապա միանշանակ գիրք. սիրում եմ երևակայել, պատկերներն ու կերպարները ստեղծել երևակայությամբ, իսկ ֆիլմի դեպքում տեսնում ես մեկ ուրիշի երևակայության արդյունքը: Թեպետ լինում են ֆիլմեր, որոնք այնքան գեղեցիկ են նկարված, որ չեմ ուզում անգամ աչքերս թարթել՝ որևէ կադր բաց չթողնելու համար, օրինակ՝ Alejandro González Iñárritu-ի վերջին ֆիլմը՝ «Փրկվածը»՝ Leonardo DiCaprio-ի գլխավոր դերակատարմամբ:

 

-Կեդե՞ր, թե՞ բարձրակրունկներ:

-Առօրյայում նախընտրում եմ ավելի հարմարավետ տարբերակներ, բայց շատ եմ սիրում կրել նաև բարձրակրունկ կոշիկներ:

 

-Սիրածդ քաղցրավենիքը:

-Առանձնապես քաղցրակեր չեմ, բայց այ առանց շոկոլադի մի օր անգամ չեմ կարող:

 

-Ի՞նչ երբեք չես մոռանում:

-Երբեք չեմ մոռանում բույրերը:

 

-Սիրում ես…

-Ցանկացած բան, որ գեղեցիկ է՝ երաժշտություն, ծաղիկներ, գրքեր, գույներ…

 

-Նախընտրած գույնը:

-Մանուշակագույնը՝ երկնագույնի և կարմիրի համադրությունը:

 

-Արդեն ասե՞լ ես՝ «սիրում եմ»:

-Իհարկե, ասել եմ ու ասում եմ ամեն օր: Սիրում եմ այն ամենն, ինչ ինձ ոգեշնչում է՝ մարդկանց, երաժշտություն, գույներ, երազանքներ /ասեք, որ Մերին լավ խուսափեց հարցից Smile-Ա.Մ./:

 

-Ինչպիսի՞ տղամարդիկ են քեզ դուր գալիս:

-Ամենից առաջ նա պետք է ձևավորված լինի որպես տեսակ՝ իր նախասիրություններով, ձգտումներով, բնավորությամբ… Տղամարդ, ում հետ կարող ես զրուցել և ինչ-որ բան սովորել նրանից: Զգացմունքային, բայց հավասարակշռված, զուսպ, համառ, նպատակասլաց, անկեղծ: Մարդ, ով չի վախենում լուրջ որոշումներ կայացնել, բայց միաժամանակ թեթև է նայում կյանքին: Եվ, իհարկե, հումորի զգացում, որը հաճախ օգնում է դժվարին իրավիճակում /չշփոթել ցինիցմի հետ/:

 

-Որևէ գաղտնիք ասա քո մասին:

-Ես շատ գաղտնապահ անձնավորություն եմ, ինձնից հաստատ ոչ մի բան չեք իմանա:

 

-Կուզեիր…

-Ունենալ մի քանի կյանք ապրելու հնարավորություն...

 



Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting