Հոկտեմբերի 22 2017



Դիանա Մարտիրոսյան


ZOOM

 

Ֆիլմը դիտելուն պես այն հետաքրքիր մարդկանց հետ քննարկելու ցանկություն եմ ունենում


diana martirosyan


 
Ծնվել եմ դեռ խորհրդային Երևանում: Քաշս այնքան փոքր էր, որ մինչ օրս լրացնում եմ այն` ամբողջ օրը տարատեսակ քաղցրավենիք ուտելով: Բացի համեղ սննդից, տրամադրությունս հաշված րոպեներում կարող են բարձրացնել ռուսական ռոքը, ամերիկյան փոփ-արտը, հայկական կոլորիտի ամենավառ դրսևորումները և, իհարկե, կինոն` իսպանական ալմոդովարատիպ աբսուրդ կատակերգություններից մինչև լոսանջելոսյան տարանտինոյակերտ համբուրգեր-թրիլերները:


diana martirosyan


 
Ֆիլմը դիտելուն պես այն հետաքրքիր մարդկանց հետ և լավ խմիչքի շուրջ քննարկելու ցանկություն եմ ունենում։ Դրա համար էլ կինոակումբ էի ստեղծել, որտեղ չորեքշաբթին ոչ միայն շաբաթվա երրորդ օրն էր, այլև որակով և հետաքրքիր կինո դիտել-քննարկելու տիրույթ:



diana martirosyan

 
Երևանյան ժամանցային կյանքի բոլոր քիչ թե շատ վառ միջոցառումները երբեք չեն վրիպում իմ աչքից։ Յուրաքանչյուր լավ կազմակերպված ցուցահանդես կամ համերգ արժանի է թե՛ գովերգի, թե՛ facebook-յան check in-ի: Իսկ օրվա գիշերային ավարտը հաճելիորեն ամփոփվում է, օրինակ`Վուդի Ալենի պատմվածքների փոքրիկ կանաչ հատորով: 


Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting