Հունիսի 26 2017



Արիաննա


ZOOM

Կուզեմ երկար վարել ՄՈՒԼՏ ZONE-ը, անգամ եթե 100 տարեկան լինեմ:

 

Ես Արիաննան եմ՝ 21tv-ի ՄՈՒԼՏ ZONE-ի հաղորդավարը: Սկզբում իմ համար մի քիչ դժվար էր, ամաչում էի Մովսեսից, տեսախցիկից ու նկարահանողներից: Հիմա ամեն ինչ լավ է, մենակ Մովսեսի հետ դեռ «լեզու չեմ գտնում»՝ նկարահանումների ժամանակ:

 

Մեկ-մեկ ջղայնանում եմ, որովհետև Մոսոն տեքստից դուրս բաներ է սկսում ասել ու նկարահանումը ձգձգվում է:

 

«Կյանքս ուտում է», ինձ ասում է «չաղ», բայց մեր օպերատոր Նարեկն ինձ պաշտպանում է, համ էլ ես չաղ չեմ:

 

Երկար տեքստերից հոգնում եմ, բայց որ նկարահանումը վերջանում է, տրամադրությունս նորից բարձրանում է, Մովսեսի հետ էլի դառնում ենք ընկերներ ու գնում խաղալու:

 

Հետո հաղորդումն անպայման նայում եմ, որ տեսնեմ՝ ամեն ինչ ճի՞շտ եմ ասել: Ու ինչքան մրցույթ ենք անում, ես էլ եմ ուզում մասնակցեմ, որովհետև միշտ իմ սիրած խաղալիքներն են տալիս որպես նվեր:

 

Մեկ-մեկ դպրոցում ասում են, որ ինձ տեսել են հեռուստացույցով: Ես էլ Միկայի «հոգու հետ եմ խաղում», որ ինձ ավելի շատ են ճանաչում, քան իրեն: Կուզեմ երկար վարել ՄՈՒԼՏ ZONE-ը, անգամ եթե 100 տարեկան լինեմ Smile

 

 



Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting