Օգոստոսի 16 2017



Ալինա Նահապետյան


ZOOM


Esquire ամսագիր, ջազ, տիրամիսու

 

 

Ինքս իմ մասին պատմել՝ նշանակում է շատ բան չպատմել. կյանքս դեռ առջևում է… Բայց փորձեմ։ 

 alina nahapetian

 

Մարդկանց այն տեսակին եմ պատկանում, որոնք գտնվում են ինտրովերտի և էքստրավերտի միջև։ Կարճ ասած՝ ես ամբիվերդ եմ։ Լրագրության ոլորտում  ինձ համարում եմ հեռանկարով սկսնակ։ Պետք չէ զարմանալ։ Հայաստանյան լրագրության ոլորտն իմ տրամադրության տակ է ընդամենը երեք տարի։ Կարծում եմ՝ ոչ թե ես եմ ընտրել լրագրությունը, այլ՝ հակառակը։

 

alina nahapetian

 

Ինձ կարող է ոգևորել լրագրողական հետաքրքիր նյութ անելու առաջարկը և միևնույն ժամանակ սրճարանում պատուհանի մոտ նստած տաք շոկոլադ խմելու գաղափարը։ Ռոմանտի՞կ եմ, չգիտեմ, ես ինձ օպտիմիզմի տարրեր կվերագրեի։ Esquire ամսագիր, ջազ, տիրամիսու. այս «երրորդությունն» ինձ բնութագրում է այս պահին։

 

alina nahapetian

 

Իմ սիրո մասին։ Հենրի Միլլեր։ Ինքս ինձ խոստացել եմ, որ մի օր նրա գրած բոլոր տեքստերը պետք է կարդամ-վերջացնեմ, նվազագույնը մեկ տարի էլ Բիգ Սուրում ապրեմ /Հենրի Միլլերը երկար տարիներ ապրել է Քալիֆոռնիայի Բիգ Սուր լողափում/: Ի դեպ, ես իմ խոստումները միշտ կատարում եմ, հատկապես նրանք, որոնք ինքս ինձ եմ տալիս։ 

 alina nahapetian

 

 Ամենակարևորի մասին՝ Գյումրին, այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ ու ապրել մինչև 22 տարեկանը։ Ըբը Wink

 

alina nahapetian

 

 



Վերև
Система Orphus

Hits Menu



ՀԱՅ 10



21TV Voting